Գլխավոր էջ Գլխավոր Փորձարկմանը մասնակցած քաղաքացիներն իրենց լա՞վ են զգում

Փորձարկմանը մասնակցած քաղաքացիներն իրենց լա՞վ են զգում

445
0

COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցած քաղաքացիներն իրենց լավ են զգում, առողջության հետ կապված ոչ մի բողոք չկա, փոխանցում է news.ru-ն՝ մեջբերելով Մոսկվայի բժշկական համալսարանի դեղերի կլինիկական ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Էլենա Սմոլյարչուկի խոսքը:

«Մինչ օրս կամավորների առողջական վիճակը լավ է, բողոքներ չկան, բոլոր կենսական գործառույթները նորմալ են»,- ասել է բժիշկը։

Նա հավելել է, որ պատվաստանյութի  ներարկումից 24 ժամ հետո մարդկանց մոտ արձանագրվել է  կոկորդի ցավ, գլխացավ, ջերմություն և հոդացավ: Ըստ Ելենա Սմոլյարչուկի, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներարկումից հետո եղած ռեակցիաները չեն տարբերվում նման են մյուս պատվաստանյութերի ռեակցիաներից:

Կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել են 2020 թվականի հունիսի 18-ին Սեչենովսկի համալսարանում:  Փորձարկմանը ներգրավված է երկու խումբ: Եթե պատվաստանյութ ընդունած քաղաքացիներն իրենց լավ զգան, ապա դուրս կգրվեն հուլիսի 15-ին, եթե ոչ՝ ապա հուլիսի 20-ին։

Ելենա Սմոլյարչուկը նշել է նաև, որ պատվաստանյութը ստեղծվել է բիոտեխնիկական եղանակով, այսինքն ՝ անձը չի կարող պատվաստման հետևանքով վարակվել: Ըստ նրա, պատվաստանյութը կօգտագործվի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև կարող է  մուտք գործել համաշխարհային շուկա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ