Գլխավոր էջ Գլխավոր Նախագահի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կան

Նախագահի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կան

489
0

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն չեղարկել է ծրագրված բոլոր հանդիպումները՝ կորոնավիրուսային վարակի ախտանշանների պատճառով։ CNN Brasil-ի փոխանցմամբ՝ 65-ամյա Բոլսոնարուն հայտնել է 38 աստիճան ջերմության առկայության մասին։ Արյան մեջ թթվածնի մակարդակը կազմում է 96 տոկոս, նախագահը հիդրօքսիքլորին է ընդունում։ Նա թեստ է հանձնել, որի պատասխանը շուտով հայտնի կլինի։ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան նրա թոքերի հետ կապված խնդիր չի հայտնաբերել։

Worldometer-ի վերջին տվյալներով՝ երկրում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 1․6 մլն մարդ, ավելի քան 65․8 հազարը՝ մահացել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ