Գլխավոր էջ Գլխավոր Դեպքերի թվի նոր աճ է գրանցվել

Դեպքերի թվի նոր աճ է գրանցվել

389
0

Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ երկրում համաճարակաբանական վիճակը բարվոք չէ՝ նոր դեպքերի և հոսպիտալացումների աճով պայմանավորված: Մասնագետը նշել է, որ ԱՄՆ-ը խրված է առաջին ալիքի մեջ, քանի որ ի տարբերություն եվրոպական և ասիական մի շարք երկրների՝ երբեք լուրջ չի վերաբերվել կորոնավիրուսային բռնկումներին:

Նոր դեպքերի թվի աճ է գրանցվել 39 նահանգներում: Բազմաթիվ նահանգների իշխանություններ կրկին սահմանափակել են ակումբների, ռեստորանների և բարերի աշխատանք: Վարակի տարածումից մինչ օրս գրանցված դեպքերի և մահվան թվով ԱՄՆ-ն շարունկաում է մնալ աշխարհում առաջինը: Համաձայն վերջին տվյալների՝ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը, մահացել է ավելի քան 132 հազար մարդ: Ապաքինվել է ավելի քան 1 միլիոն 320 հազար հիվանդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ