Գլխավոր էջ Գլխավոր Ավստրալիան Վիկտորիա նահանգը մեկուսացնում է երկրի մնացած մասից՝ կորոնավիրուսի պատճառով

Ավստրալիան Վիկտորիա նահանգը մեկուսացնում է երկրի մնացած մասից՝ կորոնավիրուսի պատճառով

299
0

Ավստրալիայի իշխանությունները կորոնավիրուսով վարակման դեպքերի մտահոգիչ աճի պատճառով մեկուսացնում են Վիկտորիա նահանգը երկրի մնացած մասից, հայտնում է AFP-ն:

Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ երեքշաբթի կեսգիշերից կփակվի սահմանը Ավստրալիայի երկու ամենախիտ բնակեցված նահանգների՝ Վիկտորիայի եւ Նոր Հարավային Ուելսի միջեւ, հայտնում են երկու պետությունների ներկայացուցիչները:

Երկուշաբթի  Վիկտորիա նահանգում, որտեղ ավելի քան 6.6 միլիոն մարդ է բնակվում, կորոնավիրուսով վարակման ռեկորդային 127 նոր դեպք է գրանցվել։

Հարավային Ավստրալիայի հետ Վիկտորիայի սահմանը բացելու պլաններն արդեն սառեցվել են։

Սահմանափակումների՝ մի քանի շաբաթ տեւած մեղմացումներից հետո հասարակությունում վարակի փոխանցման աճ է գրանցվել, ինչը հանգեցրել էր նրան, որ առողջապահության ոլորտի աշխատողները մինչեւ հուլիսի վերջ փաստացի փակել էին որոշ թաղամասեր քաղաքի մնացած մասից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ