Գլխավոր էջ Uncategorized Հնդկաստանը վարակակիրների թվով երրորդ հորիզոնականում է

Հնդկաստանը վարակակիրների թվով երրորդ հորիզոնականում է

805
0

Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 11,562,559 մարդ։ Ապաքինվել է 6,537,723 պացիենտ, մահացել ՝ 536,837-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։

Ներկայում աշխարհում կա 4,487,999 ակտիվ դեպք, որից 1 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր ընթացք ունի։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 2,982,928 մարդ, մահացել՝ 132,569-ը։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (1,604,585)։ Երրորդ տեղում հայտնվել է Հնդկաստանը (697,836)՝ առաջ անցնելով Ռուսաստանից (681,251)։ Հնգյակը եզրափակում է Պերուն (302,718)։

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (64,900), Միացյալ Թագավորությունը (44,220), Իտալիան (34,861), Մեքսիկան (30,639)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ