Գլխավոր էջ Գլխավոր Չինաստանում հայտարարվել է համաճարակաբանական վտանգի 3-րդ աստիճան

Չինաստանում հայտարարվել է համաճարակաբանական վտանգի 3-րդ աստիճան

314
0

Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում անասնաբույծի մոտ բուբոնային ժանտախտ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում անելով Բայան-Նուր քաղաքի առողջապահության կոմիտեին։

Պացիենտը նախքան հիվանդանալը եղել է բուբոնային ժանտախտի համաճարակային օջախում։ Այժմ նա մեկուսացված բուժում է անցնում, նրա վիճակը գնահատվում է կայուն:

Տղամարդուն հոսպիտալացնելուց հետո Բայան-Նուր քաղաքում հայտարարվել է համաճարակաբանական նախազգուշացման երրորդ աստիճան։

Պաշտոնյաների խոսքերով՝ քաղաքում բնակչության շրջանում կա վարակվելու հավանականություն, խորհուրդ չի տրվում վայրի կենդանիների որս անել, իսկ վարակվելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ հայտնել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ