Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի, հնարավոր է, 2020 թվականի...

Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի, հնարավոր է, 2020 թվականի վերջում

496
0

Ամերիկացի մասնագետները, հավանաբար, կստեղծեն նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ 2020 թվականի վերջում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ելույթ ունենալիս Սպիտակ տանը «Սալյուտ Ամերիկային-2020» միջոցառման ժամանակ, որը նվիրված էր ԱՄՆ Անկախության օրվան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է դեղամիջոցներին, մեզ մոտ գործերն անհավանական լավ են ընթանում»,-ասել է Ամերիկայի առաջնորդը։ «Մենք, հավանաբար, կունենանք լուծումը բժշկական դեղամիջոցի կամ պատվաստանյութի տեսքով նախքան տարեվերջ»,-ընդգծել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը մայիսի 3-ին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ երկրում, ըստ ամենայնի, կստեղծեն վիրուսի դեմ պատվաստանյութը մինչեւ տարեվերջ։ Ավելի ուշ նա նշել էր, որ այդ հարցում լիարժեք վստահություն չկա։

Թրամփը նաեւ հերթական անգամ սեւեռել է ուշադրությունն առ այն, որ նոր կորոնավիրուսն ի սկզբանե գրանցվել է Չինաստանում։ Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունները թույլ են տվել, որ «վիրուսը տարածվի ամբողջ աշխարհում՝ 189 երկրներում»։ «Չինաստանը պետք է ամբողջ պատասխանատվությունը կրի»,-հավելել է Թրամփը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ