Գլխավոր էջ Նորություններ ՌԴ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6632 նոր դեպք

ՌԴ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6632 նոր դեպք

414
0

Ռուսական 84 շրջաններում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6632 դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Ամենամեծ թվով վարակակիրները Մոսկվայում են՝ 680, նաև Մերձմոսկվայում՝ 275, Սանկտ Պետերբուրգում՝ 273:
Վարակման նվազագույն դեպքերն արձանագրվել են Սևաստոպոլում, Հրեական ինքնավար մարզում: Միակ մարզը, որտեղ կորոնավիրուսի նոր դեպք չկա, Չուկոտկան է:
Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 168, ապաքինվել՝ 8986 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ