Գլխավոր էջ Գլխավոր Մահացած 8 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Մահացած 8 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

614
0

Հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, որոնցից 15935-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 120245 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ