Գլխավոր էջ Նորություններ Որքա՞ն կբարձրանա շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը

Որքա՞ն կբարձրանա շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը

865
0

Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով։ Տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքի էջից: Նա մասնավորապես գրել է.

« Օրեր առաջ տրված հանձնարարականիս համաձայն՝ առողջապահության նախարարության աշխատակիցները համատեղ աշխատելով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացրել են հաշվարկներ և ներկայացրել են ինձ 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկ, ըստ որի ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ:

Նախարարության կողմից շարունակվում են ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները »։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ