Գլխավոր էջ Նորություններ Արդեն 20 օր է՝ բուժում ստացողների թիվը հաստատուն է մնում․ Գեղարքունիքի մարզպետ

Արդեն 20 օր է՝ բուժում ստացողների թիվը հաստատուն է մնում․ Գեղարքունիքի մարզպետ

505
0

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու բժշկական կենտրոնում, 100 անկողնային տեղով բաժանմունք է բացվել կորոնավիրուսով հիվանդացածների ընդունելու համար։ Բաժանմունքին այսօր ծանոթանալուց հետո մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է դրա հնարավորությունների մասին։

«Այսօրվա դրությամբ մենք Գեղարքունիքի մարզից ունենք կորոնավիրուսով հիվանդացած ու հիվանդանոցային բուժում ստացող 51 քաղաքացի, ովքեր բուժվում են մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններում:

Արդեն քսան օր է, ինչ մեզ մոտ այդ թիվը հաստատուն է մնում, ու կարելի է կարծել, որ ստեղծված բաժանմունքը լիովին կծառայի համավարակի դեմ պայքարի կարիքներին եւ կարդարացնի մեր սպասելիքները:

Մեր բնակիչներն այսուհետ բուժումը կստանան տեղում եւ կազատվեն դրա հետ կապված բազմապիսի խնդիրներից»,- գրել է Սանոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ