Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսից մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը` Աբդուլմանապ Նուրմագոմեդովը

Կորոնավիրուսից մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը` Աբդուլմանապ Նուրմագոմեդովը

411
0

Մահացել է UFC խառը մենամարտերի չեմպիոն, ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը` Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը վարակվել էր կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին:

«Բարեկամներ, ինձ տխուր լուրեր են հասել այն մասին, որ այս աշխարհը լքել է Աբդուլմանապ Նուրմագոմեդովը: Ամբողջ չեչեն ազգի անունից անկեղծ ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին: Նա հեռացավ մեզնից` իրենից հետո թողնելով բարի համբավ և աճեցնելով արժանի սերունդ: Այդպիսին է Բարձրյալի կամքը և այդպես էր նախասահմանված»,-գրել է Կադիրովն իր թելեգրամյան ալիքում:

Աբդուլմանապ Նուրմագոմեդովը կորոնավիրուսային վարակով հոսպիտալացվել էր մայիսի սկզբին: Ավելի ուշ նրա որդին պատմել էր, որ կորոնավիրուսն արդեն անցյալում է, սակայն բարդություններ են սկսվել երիկամների և սրտի հետ կապված:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ