Գլխավոր էջ Գլխավոր 50 երկրներից ժամանողների համար Անգլիայում պարտադիր կարանտինը կհանվի

50 երկրներից ժամանողների համար Անգլիայում պարտադիր կարանտինը կհանվի

772
0

Պարտադիր երկշաբաթյա կարանտինը, որը հունիսի սկզբից սահմանվել է Մեծ Բրիտանիա ժամանող բոլոր անձանց  համար, չեղյալ կհայտարարվի ավելի քան 50 երկրներից Անգլիայի ժամանած քաղաքացիների համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի տրանսպորտի նախարար Գրանտ Շեպսին։

Նշվում է, որ ներկայացվելու է ցուցակ, որում ընդգրկված են ավելի քան 50 երկրներ։

Նախարարի խոսքով ՝ Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում տեղական իշխանություններն անձամբ են որոշել  երկարաձգել կամ հեռացնել սահմանափակումները. «Այդ շրջաններ ժամանումը պետք է կանոնակարգվի դրանցում գործող օրենքներով և կարգավորումներով»:

Ավելի վաղ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 10-ից կարանտինային ռեժիմը կդադարի գործել Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Գերմանիայից Միացյալ Թագավորություն մուտք գործող քաղաքացիների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ