Գլխավոր էջ Գլխավոր COVID-19-ի նոր բռնկումներ են արձանագրվել Իսպանիայում

COVID-19-ի նոր բռնկումներ են արձանագրվել Իսպանիայում

411
0

Իսպանիայի տարբեր շրջաններում արձանագրվել են COVID-19-ի նոր բռնկումներ: Պատճառը, ինչպես ենթադրում են մասնագետները, իշխանությունների թույլ վերահսկողությունն է ու իսպանացիների անփույթ վերաբերմունքը:

Անցել է երկու շաբաթ այն բանից հետո, երբ Իսպանիայում չեղարկվել է արտակարգ դրությունը, որը սահմանվել էր մարտին և ենթադրում էր կարանտինային կոշտ միջոցներ:

Հուլիսի 21-ից իսպանացիները կարող են ազատ տեղաշարժվել երկրով մեկ: Արտաքին սահմաններն էլ բաց են ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար: Կարանտինի չեղարկումը հնարավոր դարձավ COVID-19-ով վարակման դեպքերի նվազման հետևանքով:

Միաժամանակ, սանիտարական ծառայությունները նախազգուշացրել էին, որ պետք է շարունակել զգուշավորություն պահպանել և խուսափել կորոնավիրուսի նոր բռնկումից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ