Գլխավոր էջ Գլխավոր Վարակման 1.186 դեպք Թուրքիայում

Վարակման 1.186 դեպք Թուրքիայում

427
0

Թուրքիայում հուլիսի 1-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 49․714 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.186 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17, իսկ ապաքինման 1.543 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 176.965 մարդ, իսկ 1.067 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ