Գլխավոր էջ Գլխավոր Իսրայելը կրկին սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի պատճառով

Իսրայելը կրկին սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի պատճառով

419
0

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռուստատեսային հատուկ ուղերձում հայտարարել է, որ երկրի իշխանությունները ստիպված են վերադառնալ սահմանափակումների պրակտիկային՝ կորոնավիրուսով հիվանդների թվի աճի պատճառով:

Նա նշել է, որ եթե շաբաթվա սկզբին երկրում գրանցվում էր օրական 450 նոր հիվանդ, ապա այժմ այդ թիվը գրեթե 1000-ի է հասնում: Իսրայելում նաև ծանր հիվանդների աճ է գրանցվել:

«Մենք ստիպված ենք վերադառնալ սահմանափակումների քաղաքականությանը՝ այս աճը զսպելու համար», – ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ առաջին հերթին կկրճատվի մարդկանց թիվը, որոնք կարող են հավաքվել բարերում, ակումբներում և հանդիսությունների սրահներում՝ մինչև 50 հոգի:

Կառավարությունը խնդրում է տներում երեկույթների չհավաքվել ավելի քան 20 հոգով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ