Գլխավոր էջ Գլխավոր Քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց 50 հազարական դրամ...

Քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց 50 հազարական դրամ կտրվի

520
0

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ, սկսել է տրամադրել հիսուն հազարական դրամի չափով ֆինանսական օժանդակություն քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող եւ անկողնային վիճակում գտնվող անձանց։

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, նշված կատեգորիաներին պատկանող, ինչպես նաեւ նվազ շարժունակություն ունեցող անձինք հատկապես խոցելի են թոքային վարակների եւ, հետեւաբար, COVID-19- ի նկատմամբ: Դրամական օժանդակությունը նախատեսվում է օգնելու շահառուներին հոգալու բժշկական եւ հիգիենայի հրատապ կարիքները:

Ֆինանսական աջակցության հետ զուգահեռ, ԿԽՄԿ-ն սահմանել է նաեւ շուրջօրյա թեժ գիծ բնակչության վերոնշյալ խմբի համար եւ ապահովել ալկոգելով ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներով։

Փոստային ծառայությունների աշխատակիցներին, ովքեր իրականացնում են դրամի բաշխումը, նույնպես տրամադրվել է ալկոգել, ձեռնոց եւ դիմակներ:

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի…

Posted by Արցախ / Տեղեկատվական շտաբ on Thursday, July 2, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ