Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում բժիշկը մեղադրվում է կարանտինում գտնվող կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության մեջ

Վրաստանում բժիշկը մեղադրվում է կարանտինում գտնվող կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության մեջ

616
0

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը պարզել է, որ երիտասարդ կինը սեռական ոտնձգությունների է ենթարկվել կարանտինային բժշկի կողմից:

On.ge կայքի հրապարակման համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին «Մառնեուլի» հյուրանոցում: Այնտեղ կարանտինում գտնվող հիվանդներից մեկը պատմել է, որ հերթական շրջայցի` բուժզննման ընթացքում բժշկի կողմից տեղի են ունեցել «տհաճ հպումներ»:

ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ սկսել էր գործի քննությունը, որին միացավ Sapari հասարակական կազմակերպությունը: Վերջինս ներկայացնում էր տուժողի շահերը:

«Բժիշկը, որը պայմանագիր ուներ Սոցիալական ծառայությունների գործակալության հետ, դիմումատուի նկատմամբ կատարել էր անցանկալի սեռական գործողություններ: Բժիշկի գործողությունների հետևանքով հիվանդը հայտնվել էր «նվաստացուցիչ և վիրավորական» վիճակում»,- հայտնել են ՄԻՊ գրասենյակից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ