Գլխավոր էջ Գլխավոր Հատուկ վերաբերմունք COVID 19-ով զբաղվող բուժհաստատությունների աղբահանությանը

Հատուկ վերաբերմունք COVID 19-ով զբաղվող բուժհաստատությունների աղբահանությանը

745
0

Շատ հաճախ փողոցում կամ մայթերին կարող ենք տեսնել  նետված բժշկական դիմակներ։ Հայտնի է, որ դրանք հակահամաճարակայնի տեսանկյունից վտանգավոր են։ Թե աղբահանության տեսակետից, ինչ մշակում են անցնում այդ դիմակները MedMedia-ի թղթակիցը փորձեց պարզել Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանից։

«Կենցաղային թափոնների ցանկացած տեսակ, կոմպոնենտ կարող է համաճարակային տեսանկյունից վտանգ ներկայացնել, այսինքն՝ եթե մենք խոսում ենք դիմակների պոտենցիալ վտանգի մասին, նույն կերպ կարող ենք խոսել  անձեռոցիկներ, տոպրակների, սննդի մնացորդների մասին։ Միգուցե մեկը մի քիչ ավել, մյուսը՝ պակաս, բայց բոլորը իրենցից որոշակի վտանգ են ներկայացնում»,-ասաց նա։

Կարապետյանը նշեց, որ Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը, COVID 19-ով զբաղվող  ինֆեկցիոն հիվանդանոցների տարածքներից, հակահամաճարակային տեսնակյունից վտանգավոր թափոնները հատուկ պայմաններում տեղափոխում և վնասազերծում են։

Մենք հետաքրքրվեցինք, արդյո՞ք այլ վայրերի աղբը ևս նույն կերպ է մշակվում։ Ցավոք, այս հարցին, պարոն Կարապետյաը հստակ պատասխան չհնչեցրեց՝ նշելով․«Ցանկացած տեսակի աղբ մաքրվում է, այդ թվում և փողոցներից»։

Նա նաև հայտնեց, որ կենցաղային աղբը տեղափոխվում է Նուբարաշենի աղբավայր։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ