Գլխավոր էջ Գլխավոր Կրել միայն բժշկական դիմակներ․Ի՞նչ շահ է հետապնդում վարչապետի կոչը

Կրել միայն բժշկական դիմակներ․Ի՞նչ շահ է հետապնդում վարչապետի կոչը

617
0

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դիմակներ կրելուն։ Վարչապետ Փաշինյանը կոչ է արել , որպեսզի բոլորը կրեն միմիայն բժշկական դիմակներ։  Թեմայի շուրջ  MedMedia.am-ը զրուցեց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանը, ով իսկզբանե մերժել է դիմակ կրելու գաղափար։

« Ամբողջ ազգային ժողովը և կառավարությունը տևական ժամանակ կրում էին դիմակ, սակայն Գևորգ Պետրոսյանը չէր կրում։ Այսօր ԱԺ-ի 90 տոկոսը COVID-19-ով հիվանդ է, բայց Գևորգ Պետրոսյանը՝ ոչ։ Ես անձամբ չիմանալով շփում եմ ունեցել վարակված անձի հետ, բայց ինքս չեմ վարակվել» ։

Ըստ Նունե Ներսիսյանի դեղատներում առկա բժշկական դիմակները չեն պահպանում վիրուսից, նրա խոսքով դիմակների պարտադրված կրելը իրենից շահ է հետապնդում։

« Ըստ պտտվող լուրերի Իջևանում դիմակների ինչ-որ արտադրություն կա, որից կարելի է ենթադրել, որ այս ամենը բիզնես է։ Երբ նրանք սկսեցին պարտադրել դիմակ կրելը, վարակվածների թիվը սկսեց զգալի աճել, կարելի է ենթադրել, որ դիմակ կրում ենք, որպեսզի ավելի վարակվենք » ։

«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանը նաև նշեց, որ դիմակներն իրենցից մի շարք խնդիրրներ են առաջացնում և դիմակ կարելի է կրել միայն մարդաշատ վայրերում, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելը դժվար է, սակայն բաց տարածքներում այն էլ ամռան այս տապին դա ընդհամենը մարդկանց բերանները փակել է ենթադրում։ Վերջինիս խոսքով իրենք պարզապես մեր բերանները փակում են, որպեսզի մենք չկարողանանք այս ամենի դեմ բողոքել։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ