Գլխավոր էջ Գլխավոր ԱԺ-ում կձևավորվի կորոնավիրուսի արդյունավետությունը քննող հանձնաժողով

ԱԺ-ում կձևավորվի կորոնավիրուսի արդյունավետությունը քննող հանձնաժողով

409
0

ԲՀԿ-ն ու ԼՀԿ- համատեղ նախաձեռնությամբ են հանդես եկել, որ ստեղծվի «Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, այդ վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների և հիմնարարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողով»։

Հանձնաժողովի ձևավորման համար անհրաժեշտ է նվազագույնը 33 պատգամավորի ստորագրություն։ Այսօր այս թեմայով հանդիպել են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը։

Զոհրաբյանը մեզ ասաց, որ իրենք վերջնական տեսքի են բերել հանձնաժողովի ձևավորման հարցը, և նվազագույն 33 ստորագրությունից ավելին ունեն, ուստի օրենքի ուժով հանձնաժողովը կձևավորվի, երբ այդ մասին հայտարարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հանձնաժողովում կլինեն 11 հոգի, որի մեծ մասը կլինի «Իմ քայլը» խմբակցությունից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ