Գլխավոր էջ Նորություններ Փաշինյանը թվարկեց՝ որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին

Փաշինյանը թվարկեց՝ որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին

1213
0

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանում հիմա հիմնական խնդիրն այն է, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի մարդ դուրս չմնա բուժօգնությունից։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ճեպազրույցի ժամանակ ուղղված հարցին։

Նա թվարկեց, թե առաջիկայում որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին․

Սպիտակի ԲԿ՝ 100 մահճակալով,
Մարտունու ԲԿ՝ 50 մահճակալով,
«Մեդլայն» ԲԿ՝ 60 մահճակալով։
Փաշինյանը ասաց, որ պետք է դուրս գալ քաղաքական շահարկումներից։ Նա ասաց՝ եթե Հայաստանում վարակման 20 հազար դեպք գրանցվել է իր սխալի պատճառով, ապա աշխարհում 10 միլիոն դեպքերը ո՞ւմ սխալի պատճառով են եղել։

Դա, ըստ Փաշինյանի, նրա մասին է փաստում, որ բոլորը սխալվել են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ