Գլխավոր էջ Գլխավոր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպում է ունեցել...

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ

650
0

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր անհատական հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե ճիշտ է, որ Արմեն Մուրադյանն այսօր այցելել է Բաղրամյան 26 և հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին։ «Նախագահի նստավայրում և նախագահի հանդիպումների մասին տեղեկատվությունը, խնդրում եմ, ճշտեք նախագահի աշխատակազմից»,-նշեց Դանիելյանը։

Փորձեցինք տեղեկությունները ճշտել նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահը հանդիպում-քննարկումներ էր կազմակերպել առողջապահական ոլորտի մասնագետների, հիվանդանոցների ղեկավարների մասնակցությամբ՝ կապված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների հետ։

Աղբյուրը՝ armdaly.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ