Գլխավոր էջ Գլխավոր Արցախից ԱՄՆ առաքված հումանիտար օգնության մասին միայն հայկական համայնքը կիմանա և ևս...

Արցախից ԱՄՆ առաքված հումանիտար օգնության մասին միայն հայկական համայնքը կիմանա և ևս մի քանի հոգի՝ ոչ համայնքից. Արա Պապյան

433
0

Կարծում եմ՝Արցախից ԱՄՆ առաքված հումանիտար օգնության մասին միայն հայկական համայնքը կիմանա և ևս մի քանի հոգի՝ ոչ համայնքի անձանցից։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ Արցախը հումանիտար օգնություն կուղարկի ԱՄՆ։

Նախաձեռնության հեղինակը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էր, ով ԱՄՆ դիմակ և այկոգել առաքելու իր գաղափարը հիմնավորել էր նրանով, որ ԱՄՆ-ը մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որ ուղիղ աջակցել է Արցախին տարբեր ծրագրերով:

«Պատմական շանս է ցույց տալու, որ Արցախը չճանաչված, բայց կայացած պետություն է:»,-գրել էր Սարգսյանը։

Արցախում առաջարկը քննարկել էին ու որոշում կայացնել Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ։ Պապյանն ասաց, որ սա մի քայլ է, որը, բնականաբար, որևէ ազդեցություն չի ունենա։

«Ի՞նչ նշանակություն և ազդեցություն պետք է ունենա այս քայլը, ի՞նչ պետք է ուղարկի Արցախը, էլ չեմ ասում, որ եթե դեղորայքային և նման մի բան լինի՝ ընդհանրապես մուտք չեն տա դեպի ԱՄՆ, քանի որ եթե դրանք գրանցված չեն ԱՄՆ-ի համապատասխան կազմակերպության կողմից՝ մաքսատունը չի էլ թողնի, որ օգնությունը երկիր մտնի»,-ասաց նա։

Աղբյուրը՝ Armdaly.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ