Գլխավոր էջ Գլխավոր «Գազպրոմ Արմենիայի» բարձրաստիճան աշխատակիցներից մեկը գերադասել է գնել խիստ թանկարժեք թթվածնի...

«Գազպրոմ Արմենիայի» բարձրաստիճան աշխատակիցներից մեկը գերադասել է գնել խիստ թանկարժեք թթվածնի կոնցենտրատոր

623
0

Կորոնավիրուս ունեցող բազմաթիվ անձինք, որոնց  ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս, անգամ հոսպիտալացման հնարավորություն ունենալու դեպքում խուսափում են հիվանդանոցից և փորձում են բուժվել տանը։

Տեղեկացրել էինք, որ Գագիկ Ծառուկյանը «սիստեմա» է ստանում ԲԿ-ում, ապա տուն գնում։  Որոշ հիվանդներ կամ կասկածներ ունեցողներ գնում թոքերը նկարում են և ուղարկում ծանոթ թոքաբանների։ «Հրապարակի» հետ զրույցում հայտնի թոքաբան Միքայել Նարիմանյանն էլ ասաց, որ թեև  ի բուժում Covid, բայց մարդիկ Viber-ով ուղարկում են թոքերի նկարները, նայում է։ «Գազպրոմ Արմենիայի» բարձրաստիճան աշխատակիցներից մեկն էլ, որը շնչահեղձություն է ունեցել,  հրաժարվել է հիվանդանոցից և գերադասել գնել ներկայումս խիստ թանկարժեք թթվածնի կոնցենտրատոր։

Նման սարքերի մասին հայտարարություններ նախկինում List.am-ում շատ էին և ավելի շատ տրվում էին վարձով՝ այլ ծանր անկողնային հիվանդների համար, նման հայտարարությունները քչացել են և գինը սկսվում է 330 հազար դրամից։

Աղբյուրը՝ hraparak.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ