Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3

368
0

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3-ով Վիրուսակիրների ընդհանուր թիվը կազմում է 931 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 794 է, մահացածներինը՝ 15։ Կարանտինում գտնվում է 2 809 մարդ։
Հիշեցնենք, որ հուլիսի մեկի տվյալների համաձայն, աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թիվը մոտենում է 10,6 միլիոնի սահմանին։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 515 հազար է, առողջացածների ընդհանուր թիվը՝ մոտ 5,8 միլիոն։
Վիրուսի տարածմամբ առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2,7 միլիոնը։ Երկրորդ տեղում Բրազիլիան է ավելի քան 1,4 միլիոն վիրուսակրով, իսկ երրորդում՝ Ռուսաստանը՝ մոտ 648 հազար վիրուսակրով։ Հնգյակում են նաեւ Հնդկաստանը /մոտ 586 հազար/ եւ Մեծ Բրիտանիան /մոտ 313 հազար/։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ