Գլխավոր էջ Գլխավոր Հիվանդասենյակի պատուհանից ցած նետված պացիենտը կվիրահատվի

Հիվանդասենյակի պատուհանից ցած նետված պացիենտը կվիրահատվի

480
0

«Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա հիվանդը, ով ցած էր նետվել հիվանդասենյակի պատուհանից, հաջորդ շաբաթ կվիրահատվի հայտնում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Հաջորդ շաբաթ տեղի կունենա վնասվածքաբանական վիրահատություն։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Գիտակցությունը տեղն է, ունի թոքաբորբ։ Իրականացվում են անհրաժեշտ բոլոր բժշկական գործողությունները, այդ թվում՝ հոգեբանական»,-ասել է Ծովինար Խաչատրյանը։

Նշենք, որ 55-ամյա պացիենտը դեպքից անմիջապես հետո ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ