Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թաիլանդը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ կորոնավիրուսով պայմանավորված

Թաիլանդը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ կորոնավիրուսով պայմանավորված

669
0

Կորոնավիրուսի տարածման պատճառով Թաիլանդի կառավարությունը երկրում երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Այն կգործի մինչև հուլիսի 31-ը: Այս մասին հայտարարել է Թաիլանդի վարչապետ գեներալ Պրայութ Չան-Օ-Չան, փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը:

«Նախարարների կաբինետը կողմ է քվեարկել արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի վերջ երկարաձգելու որոշմանը: Մենք սա անում ենք առողջության, այլ ոչ թե հանուն իշխանության պահպանման, կամ ոչ թե արտակարգ դրությամբ սահմանված լիազորություններն այլ նպատակով օգտագործելու համար», – ասել է երկրի վարչապետը:

Թաիլանդում արտակարգ դրության ռեժիմի երկարացման պատճառն այն է, որ աշխարհի շատ երկրներում պահպանվում է կորոնավիրուսի տարածման բարձր վտանգը: Իսկ Թաիլանդը կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը, և երկրի իշխանությունները վախենում են, որ Թաիլանդին կարող է սպառնալ հիվանդության երկրորդ ալիքը:

Համաձայն Worldometers-ի՝ Թաիլանդում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի 3171 դեպք, որից 58՝ մահվան ելքով: Ապաքինվել է 3056 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ