Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում վերջին երեք շաբաթում կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 բեռնատարի վարորդի մոտ

Վրաստանում վերջին երեք շաբաթում կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 բեռնատարի վարորդի մոտ

423
0

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, վերջին երեք շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 բեռնատարի վարորդի մոտ: Այս մասին գրում է 1tv.ge կայքը։

«Ինչպես գիտեք, բեռնատարների վարորդները վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում վարակի հիմնական աղբյուրներից մեկն են: Մինչ օրս «Փի Սի Ար» թեստով կորոնավիրուս է հաստատվել 30 վարորդի մոտ:

«Ամեն օր թեստավորման է ենթարկվում մոտ 400 բեռնատարի վարորդ: Այստեղից վարակը հայտնաբերվել է 30-ի մոտ: Նրանք գտնվում են հիվանդանոցներում»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ