Գլխավոր էջ Նորություններ Հարավային Կորեայում սկսել են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստավորումը

Հարավային Կորեայում սկսել են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստավորումը

563
0

Հարավային Կորեան սկսել է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստերի անցկացումը՝ նպատակ ունենալով գնահատել երկրում վարակի տարածման իրական մասշտաբները եւ այն մարդկանց բաժինը, որոնք իմունիտետ ունեն COVID-19-ի նկատմամբ:

Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հակահամաճարակային միջոցառումների կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալ Կվոն Չժուն Ուկային:

«Շիճուկաբանական հետազոտությունները կատարվում են 3055 մարդկանց արյան նմուշների վրա՝ իմանալու համար, թե քանի մարդ իմունիտետ ունի նոր կորոնավիրուսի նկատմամբ»,- գործակալությունը մեջբերում է պաշտոնյայի խոսքը:

Նա նաև ընդգծել է, որ հակամարմինների հետազոտություններն անցկացվելու են երկու ամիսը մեկ անգամ՝ մինչև այս տարվա վերջը, որից հետո արդյունքները կընդհանրացվեն և կհրապարակվեն փորձագետների կողմից ստուգվելուց հետո: Հունիսի 30-ին Հարավային Կորեան մեկ օրում գրանցել է COVID-19-ի 43 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվg աճել է մինչեւ 12 հազար 800, ապաքինվել է 11 հազար 537-ը: Մահացածների թիվը կազմում Է 282 մարդ: Ընդամենը Հարավային Կորեան կորոնավիրուսով վարակվածությունն ստուգել է արդեն գրեթե 1,27 միլիոն մարդու մոտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ