Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի 44000 նոր դեպք է գրանցվել

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի 44000 նոր դեպք է գրանցվել

557
0

Միացյալ Նահանգներում կորոնավիրոսով վարակման ավելի քան 44 000 դեպք է գրանցվել մեկ օրում:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի տվյալները, երկուշաբթի օրը երկրի ողջ տարածքում արձանագրվել է վիրուսով վարակման 44 734 դեպք: Մահվան մեկօրյա ցուցանիշը կազմել է 346:

ԱՄՆ-ն առաջատարն է ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշներով: Համաճարակի բռնկման պահից մինչ օրս երկրում արձանագրվել է վարակման 2 683 301 դեպք, որոնցից 128 819-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 1 122 591 մարդ:

CNN-ի տվյալներով՝ առնվազն 16 նահանգում դադարեցվել է տնտեսության վերաբացման ծրագիրը: Վիրուսով վարակման դեպքերի նվազում է նկատվել միայն 4 նահանգում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ