Գլխավոր էջ Գլխավոր Ինչո՞ւ վարակված պատգամավորների հետ շփված իմքայլականները չեն ինքնամեկուսանում. Մակունց

Ինչո՞ւ վարակված պատգամավորների հետ շփված իմքայլականները չեն ինքնամեկուսանում. Մակունց

401
0

Այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ պատգամավորները չեն ինքնամեկուսանում՝ դրանով խախտելով հակահամաճարակային կանոնները, քանի որ իրենք կոնտակտավոր են, ասաց. «Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր կոնտակտավորներին, որովհետեւ ըստ էության, բոլորս կոնտակտավոր ենք, այդ թվում նաեւ դուք՝ լրագրողներդ։ Մենք պետք է ուշադիր եւ զգոն լինենք: Ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ապա ըստ բժիշկների ցուցումի, նրանց հետ խորհրդակցելով ձեռնարկվում են միջոցառումներ: Այն պատգամավորները, որոնք առավել շատ շփումների մեջ են, այդ թվում ես, ձեռնարկում ենք բոլոր քայլերը, որոնք բժիկներն են ասում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ