Գլխավոր էջ Գլխավոր Ղազախստանում կորոնավիրուսից մահացածներին այսուհետ կթաղեն սովորական գերեզմանոցներում

Ղազախստանում կորոնավիրուսից մահացածներին այսուհետ կթաղեն սովորական գերեզմանոցներում

410
0

Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսից մահացածներին այսուհետ սովորական գերեզմանոցներում կթաղեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ղազախստանում ավելի վաղ կորոնավիրուսի հետևանքով մահացածների մարմինները կարելի էր միայն հատուկ այդ նպատակով առանձնացված գերեզմաններում թաղել։

«Բնակչության համար կարևորը հանգուցյալի թաղման կարգն է, որում որոշ փոփոխություններ են մտցվել․ հուղարկավորությունը թույլատրվում է ցանկացած գերեզմանոցում իրականացնել, սակայն միայն շատ խիստ հիգիենիկ և սանիտարահամաճարակաբանական պայմանների պահպանմամբ»- նշել է Ցոյը մամուլի ասուլիսի ընթացքում։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 21,8 հազար դեպք, մահացել է 188, ապաքինվել՝ ավելի քան 13 000 մարդ։ Երկրում վերջին շրջանում ախտանշան չունեցող կորոնավիրուսային վարակակիրներին առանձին են հաշվում, որոնց թիվն ավելի քան 17,6 հազար է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ