Գլխավոր էջ Գլխավոր «Կորոնավիրուսային ճգնաժամն աղետ էր Մեծ Բրիտանիայի համար». Բորիս Ջոնսոն

«Կորոնավիրուսային ճգնաժամն աղետ էր Մեծ Բրիտանիայի համար». Բորիս Ջոնսոն

371
0

Կորոնավիրուսային ճգնաժամն աղետ էր Մեծ Բրիտանիայի համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը, գրում է The Guardian-ը։

«Սա աղետ էր։ Եկեք չնվազեցնենք մեր բառերի նշանակությունը, սա բացարձակ մղձավանջ էր երկրի համար, և երկիրը մեծ շոկ ապրեց»,- հայտարարել է Ջոնսոնը Times Radio-ին տված հարցազրույցում:

Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը կհետաքննի, թե «ինչը սխալ արեցին և երբ»։

«Մենք դրան ընթացք կտանք»,- ընդգծել է Ջոնսոնը՝ հավելելով, որ այժմ հետաքննություն անցկացնելու համար պատեհ պահ չէ:

Ջոնսոնի խոսքով՝ ժամանակն է Մեծ Բրիտանիայում շարժվել «Ռուզվելտի մոտեցմամբ»՝ նկատի ունենալով ԱՄՆ նախկին նախագահի՝ 1930-ական թվականների տնտեսությունը վերականգնելու ծրագիրը։

Տնտեսությունը վերականգնելու համար Ջոնսոնը խոստացել է ներդրումներ ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում։

Հակառակ մռայլ տնտեսական հեռանկարների՝ Ջոնսոնը սխալ է համարել նախորդ պահպանողական կառավարությունների՝ խնայողության խիստ քաղաքականությանը վերադառնալը, որոնք 2010 թվականից զգալիորեն կրճատում էին ծախսերը՝ փորձելով նվազեցնել պետական պարտքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ