Գլխավոր էջ Նորություններ Լուկաշենկոն կասկածներ ունի, որ կորոնավիրուսը հատուկ են ստեղծել

Լուկաշենկոն կասկածներ ունի, որ կորոնավիրուսը հատուկ են ստեղծել

468
0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ ուրույն մոտեցումներ ունի կորոնավիրուսի հարցում, կասկածի տակ է դրել դրա առաջացումը։ Տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում նա հարց է տվել՝ իսկ գուցե կորոնավիրուսը հատո՞ւկ են ստեղծել։ Այս մասին հայտնում է «Գազետան»։

«Ժամանակն է այդ հարցը տալու … Իսկ այս պանդեմիան ձեռակե՞րտ «միջոցառում» է։ Ես չգիտեմ։ Իսկ դուք մտածեք», – ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ հնարավոր է՝ կորոնավիրուսը ստեղծել են՝ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները իրար դեմ հանելու, բախում ստեղծելու համար։ Դրանից հետո, ըստ Լուկաշենկոյի, հաստատվելու է նոր աշխարհակարգը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ