Գլխավոր էջ Գլխավոր Կա տեղեկություն, որ «Իմ քայլը»-ից երկու պատգամավոր, իմանալով, որ կորոնավիրուսակիր են, եկել...

Կա տեղեկություն, որ «Իմ քայլը»-ից երկու պատգամավոր, իմանալով, որ կորոնավիրուսակիր են, եկել են ԱԺ՝ մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների քվեարկությանը. Նաիրա Զոհրաբյան

458
0

Ես հստակ տեղեկություն չունեմ, բայց կա տեղեկություն, որ նման բան եղել է, նաև ասել են այդ երկու պատգամավորի անունը, որոնք գիտեին, որ իրենք վարակակիր են, ձեռնոցներով, դիմակով եկել են քվեարկության: Եթե հետևեք, կհասկանաք՝ ում մսին է խոսքը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հունիսի 22-ին՝ Սահմանադրության փոփոխությունների արտահերթ նիստին «Իմ քայլը»-ից երկու պատգամավոր, որոնց մոտ հաստատված է եղել կորոնավիրուս, մասնակցել են նիստին:

«Ես տեղեկություն չունեմ, գիտեմ, որ SOS ռեժիմով բոլոր պատգամավորները բերման են ենթարկվել»,-հավելեց Զոհրաբյանը, ապա ասաց.

«Եթե դա իրականությանը համապատասխանում է, համարում եմ ուղղակի անբարո, ամոթալի քայլ»,-ասաց նա;

Զոհրաբյանը նշեց նաև, թե «Բարգավաճ Հայաստան»-ում կան վարակակիրների կոնտակտավորներ, որոնք այժմ ԱԺ շենք չեն մտնում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ