Գլխավոր էջ Նորություններ «Կոռուպցիա չկա» բղավելով՝ առողջապահության նախարարի տեղակալին բռնեցին 3 հազար դոլար կաշառքը ձեռքին....

«Կոռուպցիա չկա» բղավելով՝ առողջապահության նախարարի տեղակալին բռնեցին 3 հազար դոլար կաշառքը ձեռքին. բժիշկ

935
0

Բժշկական հաստատությունների կատարած գնումները, որոնք իրականացվում են փակ ընթացակարգով, որակվում են որպես առևտրային գաղտնիք։ Մինչդեռ գնումները կատարվում են մեր՝ հարկատուներիս հաշվին և չպետք է թաքուն պահվեն, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը։

«Այսօր էլ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը պահպանվում են։ Եթե չենք կանխարգելում կոռուպցիան, ինչքան էլ պատժենք, դրական տեղաշարժ չենք ունենալու։ «Կոռուպցիա չկա» բղավելով՝ առողջապահության նախարարի տեղակալին բռնեցին 3 հազար դոլար կաշառքը ձեռքին։ Ինչքան էլ վարչապետը հայտարարի, որ կոռուպցիա չկա, ես փաստերին եմ հավատում, ոչ թե հայտարարություններին», — նշեց Գևորգ Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ