Գլխավոր էջ Նորություններ Հակածխախոտային պայքարի համար՝ 100 միլիոն, իսկ ահա որոշ բժշկական ծառայությունների համար նվազից...

Հակածխախոտային պայքարի համար՝ 100 միլիոն, իսկ ահա որոշ բժշկական ծառայությունների համար նվազից էլ նվազ գումարներ. Հովհաննես Գևորգյան

689
0

Եթե խոսում ենք ժողովրդավարությունից, ապա առողջապահության ոլորոտում մասնակցային կառավարումը հույժ կարևոր է։ ՀԿ-ները, ասոցիացիաները պետք է ներգրավվեն քաղաքականություն մշակելիս, այսօր՝ նեյեմբերի 6-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի կառավարման անդամ, «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գևորգյանը։

Անդրադառնալով համակարգում առկա կոռուպցիոն դրսևորումներին՝ բանախոսը շեշտեց, որ եթե այդպիսիք կան, ապա կառավարության սխալ ֆինանսավորման հետևանք են։

«Կառավարության կողմից ֆինանսավորումը պետք է լինի համաչափ, հիվանդությունների համար ֆինանասավորումը պետք է լինի ավելի բարձր, քան որևէ արատավոր երևույթի դեմ պայքարի ֆիանսավորումը։ Հակածխախոտային պայքարի համար պետությունը 100 միլիոն դրամ գումար է տրամադրել, մեկ վիդոգովազդի համար՝ 3 միլիոն դրամ։ Մասնագետների հետ խոսել ենք, ասել են, որ նման գովազդներ հնարավոր էր անել 200-500 հազար դրամով։ Իսկ ահա որոշ բժշկական ծառայությունների համար նվազից էլ նվազ գումարներ են տրամադրվում։ Սա ճիշտ չէ», — ասաց Հովհաննես Գևորգյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ