Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք

456
0

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել, իսկ ավելի վաղ հաստատված ախտորոշմամբ չորս մարդ առողջացել է։ Տվյալները թարմացվել են StopCov կառավարության կայքում, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Հայտնի է, որ նոր պացիենտների շրջանում կա բուժքույր, որն աշխատում է Թբիլիսիի Վախթանգ Բոչորաշվիլիի անվան հիվանդանոցում։ 52-ամյա կինը Մեթեխի գյուղի բնակիչ է։

Դեռեւս շաբաթ համաճարակաբանները թեստավորել էին նրա ընտանիքի բոլոր հինգ անդամներին։

Վրաստանում փետրվարի 26-ից մինչեւ հունիսի 28-ը հաստատվել է կորոնավիրուսով վարակման 924 նոր դեպք։

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 785 մարդ, որը բոլոր վարակվածների շուրջ 85 տոկոսն է։ Ներկայում Վրաստանի կովիդ-կենտրոններում բուժվում է 125 մարդ։

Կարանտինում շարունակում է մնալ 2 819 մարդ, իսկ ստացիոնարում բժիշկների կողմից վերահսկվում է 230 հիվանդ։

Վրաստանի հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ հունիսի 27-ի դրությամբ երկրում թեստավորվել է ավելի քան 101,7 հազար մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ