Գլխավոր էջ Նորություններ Ադրբեջանում կորոնավիրուսից դատավոր է մահացել

Ադրբեջանում կորոնավիրուսից դատավոր է մահացել

619
0

Ադրբեջանում կորոնավիրուսից դատավոր է մահացել։ Այդ մասին տեղեկացնում է haqqin.az- ը: Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր 55-ամյա Նամիկ Մամեդովը մահացել է Աստարայի շրջանային հիվանդանոցում: Դատավորի մահվան մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, որը հանգուցյալի համակուրսեցին է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված տեղերն սպառվել են եւ հիվանդներին ուղարկում են շրջանային հիվանդանոցներ: Փաստը, որ Բաքվի վերաքննիչ դատարանի դատավորը մահացել է Աստարայի շրջանային հիվանդանոցում, բնութագրում է Ադրբեջանի առողջապահական համակարգում տիրող իրավիճակը: Երեկ Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարը ցանկալի արդյունքի չի բերել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ