Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ալմաթիում խստացրել են կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված կարանտինը

Ալմաթիում խստացրել են կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված կարանտինը

467
0

Ղազախստանի Ալմաթի նահանգի վարչակազմը մի շարք լրացուցիչ կարանտինային սահմանափակումներ է մտցրել՝ կորոնավիրուսային վարակի տարածումը զսպելու համար. մեգապոլիսում շուկաները կփակվեն, հասարակական տրանսպորտը կդադարի աշխատել, հայտնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Նմանատիպ միջոցառումներ ներդրվել են հանրապետության մայրաքաղաքում եւ մի շարք քաղաքներում հունիսի 20-21-ին:

Ուրբաթ օրը Նուր Սուլթանի վարչակազմի մամուլի ծառայությունը հայտարարել էր հունիսի 27-28-ը քաղաքում կարանտինային սահմանափակումների ներդրման մասին: Մայրաքաղաքի մարդաշատ վայրերը կփակվեն, հասարակական տրանսպորտը կդադարի աշխատել, բնակիչներին չի թույլատրվի դուրս գալ տնից՝ բացառությամբ դեղատուն, մոտակա մթերային խանութ կամ հիվանդանոց այցերի: Նմանատիպ միջոցառումներ Ղազախստանի մայրաքաղաքում եւ Ալմաթիում արդեն ներդրվել էին անցաց հանգստյան օրերին՝ COVID-19- ի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով:

«Ալմաթիի քաղաքապետ Բակիտջան Սագինտաեւի հրամանով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու հանձնաժողովը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել՝ քաղաքում համաճարակաբանական իրավիճակը կայունացնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Որոշման համաձայն՝ փակ տարածքները, որտեղ կորոնավիրուսի տարածման մեծ ռիսկ կա, շաբաթ եւ կիրակի օրերը չեն աշխատի: Դրանք ներառում են խոշոր առեւտրային ցանցերը, բացառությամբ «տան մոտի խանութների» ձևաչափի մասնաճյուղերի, փակ շուկաները, առեւտրի եւ զվարճանքի կենտրոնները, առեւտրային տները եւ ֆիթնես կենտրոնները:

Իշխանությունները թույլ են տվել շարունակել աշխատանքը սննդի օբյեկտներին, որոնք հյուրերին ընդունում են բացօթյա տարածքներում՝ սոցիալական հեռավորության եւ սանիտարահիգիենիկ չափանիշների պահպանմամբ: Հասարակական տրանսպորտն այս օրերին չի աշխատի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ