Գլխավոր էջ Նորություններ Ստիպված եմ հաստատել՝ վարակվել եմ կորոնավիրուսով. Արեն Մկրտչյան

Ստիպված եմ հաստատել՝ վարակվել եմ կորոնավիրուսով. Արեն Մկրտչյան

609
0

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ վարակվել է կորոնավիրուսով:

«Ընկերներ, քանզի մի քանի ԶԼՄ-ներ չեն պահում որևէ կանոն (այդ թվում՝ էթիկայի, բժշկական գաղտնիք հանդիսացող), ու առանց իմ հաստատման եղել են մի շարք հրապարակումներ, ստիպված եմ հաստատել՝ վարակվել եմ կորոնավիրուսով։ Ընթացքը փոքր-ինչ ծանր է։

Ցավոք, վարակվել է նաև կինս։ Ստանում ենք անհրաժեշտ բուժում։ Ամեն ինչ լավ կլինի, սա նույնպես կհաղթահարենք։

Ի միջի այլոց, Կարինան օրեր առաջ առողջապահության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ «նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար»։

Շուտով մեզ երկուսիս էլ ոտքի կկանգնեցնի, ինչպես մեր տասնյակ քաղաքացիների:

Կար, հպարտ եմ»,- գրել է պատգամավորը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ