Գլխավոր էջ Նորություններ Մեր բոլոր ԲԿ-ները շատ ակտիվ համագործակցում են առողջապահության նախարարության հետ. Նիկոլ Փաշինյան

Մեր բոլոր ԲԿ-ները շատ ակտիվ համագործակցում են առողջապահության նախարարության հետ. Նիկոլ Փաշինյան

450
0

Մեր բոլոր ԲԿ-ները շատ ակտիվ համագործակցում են առողջապահության նախարարության հետ եւ բարձր մակարդակով իրականացնում են իրենց գործառույթները: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով աողջապահական համակարգում կենտրոնացված կառավարում է մտցվում, վարչապետն ասաց. «Պարզապես, երբ կոնկրետ իրավիճակ է ծագում եւ մասնագետները ուսումնասիրում են կառուցակարգերը, փորձում են ի հայտ բերել օրենսդրական բացերը, որոնք տեսականորեն կարող են գոյություն ունենալ որոշակի իրավիճակներում

Այդ փոփոխությունը ընդամենը օրենսդրական մեխանիզմը ամբողջացնելու նպատակ ունի: Մենք մինչեւ այսօր չենք ունեցել իրավիճակ, երբ այդ գործիքը կիրառելու անհրաժեշտություն կունենանք»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ