Գլխավոր էջ Նորություններ 11 օր ունենք կայունացում, համաճարակը «լռվել» է, բայց մահերը դեռ ավելանալու են....

11 օր ունենք կայունացում, համաճարակը «լռվել» է, բայց մահերը դեռ ավելանալու են. բժիշկ Հայկ Մանասյան

681
0

Համաճարակը պրոբլեմ է հիվանդների առկայությամբ. Եթե չկա հիվանդ, բայց ինչ-որ վիրուս տարածվում է, մեզ դա ամենեւին հետաքրքիր չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը:

«Բոլորը գիտեն, որ վարակակիրների թիվը շատ ավելի մեծ է, քան այն թիվը, որը հայտնաբերում է առողջապահական համակարգը:

Առողջապահական համակարգը արձանագրել է 759 նոր դեպք, բայց բոլորս գիտենք, որ մի 3-4 հազար նոր դեպք կա: Հիմա եթե այդ 759 դեպքը իրական թիվը չի, դուք էդ թվի վրա ի՞նչն եք որոշում: Այո, եթե կրկնակի շատ թեստ անենք, միգուցե ավելի շատ վարակակիր գտնենք, բայց մեր խնդիրը վարակակիրնե՞րն են: Իհարկե ոչ:

Մեր խնդիրը հիվանդ մարդիկ են, որոնք ունեն թոքաբորբ եւ կարիք ունեն բուժման կամ տնային պայմաններում՝ ամբոլատոր բուժում, կամ հիվանդանոցային պայմաններում՝ ստացիոնար բուժում»,-ասաց Հայկ Մանասյանը:

Նա կարեւոր համարեց տարբերակել վարակակիրը՝ հիվանդից: վարակակիրը, ըստ նրա այն մարդն է, որ ունի վիրուս, բայց չունի ախտանշաններ, իսկ հիվանդն ունի վիրուս եւ ունի թոքաբորբ ու բուժման կարիք ունի:

«Բուժման կարիք ունեցողները 10360-10980-ի սահմանում են, 11 օր է Հայաստանում հիվանդ մարդիկ 10500-ի շուրջ են, իսկ այս քանակը չի աճում»,-ասաց նա՝ հավելելով, որ օրինակ, 11 օր առաջ, հունիսի 10-ից այդ թվերը աճել են՝ ամեն օր 300-400 հոգով՝ 8 հազարից հասնելով 10 հազարի:

«Մայիսի 7-ին մենք ունեինք 1600 բուժման կարիք ունեցող մարդ: Այդ թիվը աճել է, հասել է մոտ 10500-ի ու արդեն 11 օր կանգնած է այդ թիվը: Ենթադրենք այսօր կա 3 հազար նոր վարակակիր, եւ դրանցից 700 մոտ է հայտնաբերվել վարակը: Այդ 700-ից 300-ն ունեն բուժման կարիք, մնացածը չունեն ոչ մի բանի կարիք:

Իրականում Հայաստանում մի քանի հազար նոր դեպք կա, բայց այդ մի քանի հազարը պրակտիկորեն առողջ մարդիկ են: Նրանք վարակակիրների 80 տոկոսն են եւ միայն 20 տոկոսը կամ գուցե ավելի քիչ տոկոսը կարիք ունի հիվանդանոցային բուժման: Հիվանդների թիվը Հայաստանում կայուն է»,-ասաց նա:

Անդրադառնալով մահերի թվին՝ Հայկ Մանասյանն ասաց, որ այդ թիվը դեռեւս աճելու է, քանի որ թեեւ 11 օր ունենք կայունացում, համաճարակը «լռվել» է, բայց ամեն դեպքում 10500 պացիենտը դա բարձր թիվ է: Նրա խոսքով, այսօրվա մահերը 2-3 շաբաթ առաջ ընդունված հիվանդներն են, երբ բուժվող հիվանդների թիվը 8500 էր: Իսկ այսօրվա հիվանդներից մահերը կլինեն 2-3 շաբաթ անց, հետեւաբար, մահերն աճելու են:

Բժիշկը նշեց, որ որոշիչ չէ հաշվարկել, թե արված թեստերի քանի տոկոսն է դրական. «Տեսեք, ենթադրենք 10 թեստ եմ անում եւ անում եմ մի ընտանիքի շրջանակներում, մեծ է հավանականությունը, որ 10 թեստից 7-ը դրական լինի: Իսկ եթե տարբեր, իրար հետ կապ չունեցող անցանց եմ թէեստ անում, ապա 2-3-ը կարող է գալ դրական, ոչ թե 7-ը: Սա նրանց համար, ովքեր տոկոսով են որոշում, թե երկու հազար թեստից քանիսն է դրական եղել, քանի որ դա էլ ոչինչ չի որոշում, քանի որ մանիպուլյատիվ է եւ դրա միջոցով կարելի է ստանալ ցանկացած թիվ, առանց նկարելու, այլ՝ հետազոտվողների շրջանակը ընտրելով»,-ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ