Գլխավոր էջ Գլխավոր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ում բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր․ Գ․...

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ում բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր․ Գ․ Գրիգորյան

813
0

Առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձեզ մի քիչ թարմ ինֆորմացիա տամ ու շարունակեմ աշխատել`
Առավոտյան տեղեկացրել էի, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի բուլկին ու իր ենթակայության տակ գտնվող մանր-մունր օրինախախտները բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր, իսկ մինչև այդ «նոր» պայմանագիրը ստորագրելը` պարտադրում են ստորագրել աշխատանքից ազատման դիմում:

Այնպես ստացվեց, որ ոչ բոլոր բուժաշխատողներն էին վախից ստորագրել և կան անհատներ, ովքեր ընդդիմացել են, փաստաբան են վարձել և լրատվականներին են հայտնել այդ մասին…
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի բուլկին և իր մանր-մունր իրավախախտները իմանալով այդ մասին` «задний» են միացրել և փոխել են հռետորաբանությունը` «եթե չստորագրես, վաղվանից գործի չգաս»-ից դարձրել են «եթե չեք ուզում, կարող եք չստորագրել… մենք հո ձեզ չե՞նք ստիպում…»…
Իհարկե, սա ժամանակավոր մարտավարություն է բուլկու կողմից, որովհետև նրանք մտածելու են ոչ յուրային և ոչ ստրկամիտ բուժաշխատողից ազատվելու այլ միջոց , բայց դե սա մոտիվացիա է բոլոբ բուժաշխատողների համար, որ նրանք ցանկության դեպքում կարող են փոխել իրենց ճակատագիրը և չդառնան հանցագործների զոհ…»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ