Գլխավոր էջ Գլխավոր Ավստրալիայում «Զուգարանի թղթի խուճապ» է․ երկրում կորոնավիրուսի բռնկման նոր ալիք է

Ավստրալիայում «Զուգարանի թղթի խուճապ» է․ երկրում կորոնավիրուսի բռնկման նոր ալիք է

627
0

«Զուգարանի թղթի խուճապը» կրկին տարածվել է  Ավստրալիայի, մասնավորապես՝ Սիդնեյի և Մելբուռնի բնակիչների շրջանում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դա կապված է երկրում կորոնավիրուսային նոր բռնկման հետ:

Բնակիչները մտավախություն ունեն, որ կառավարությունը վարակի տարածում կանխելու նպատակով կրկին  կվերականգնի նախկին սահմանափակումները:

Աղբյուրը նկատում է, որ «զուգարանի թղթի խուճապը» ավստրալացիներին առաջին անգամ պատել էր երեք ամիս առաջ, երբ կարանտինային միջոռացումները նոր էին սահմանվել:

Համացանցի բազմաթիվ օգտատերեր նշել են, որ այս ամենն ուղղակի խենթություն է և որ չարժե զուգարանի թղթի նման պաշարներ կուտակել:

Նշվում է, որ սուպերմարկետները պատրաստվում են սահմանափակել զուգարանի թղթի և մի շարք այլ կարևոր պարագաների վաճառքը, որպեսզի բոլոր գնորդներին բաժին հասնի:

Նշենք, որ Ավստրալիայում գրանցվել է վարակման 7 595դեպք, որից 104-ը՝ մահվան ելքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ