Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

384
0

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք, ևս 4 մարդ ապաքինվել է: Այս մասին հայտնում է netgazeti.ge  կայքը։ Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 919 դեպք, վարակվածներից 780-ն առողջացել է, 14-ը` մահացել:

2687 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 260 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 9 716 824 է, մահացել է 491 901 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ