Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճ է գրանցվել ԱՄՆ 29 նահանգում, այդ թվում՝...

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճ է գրանցվել ԱՄՆ 29 նահանգում, այդ թվում՝ 3 առավել բնակեցվածներում

478
0

ԱՄՆ 29 նահանգներում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճ է արձանագրվել՝ նախորդ շաբաթվա տվյալների համեմատ:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ այդ նահանգների թվում են նաև երեք ամենից շատ բնակեցվածները՝ Կալիֆոռնիան, Տեխասը և Ֆլորիդան:

Ամերիկյան այդ նահանգներից առնվազն 13-ում վարակման աճ է գրացվել 50 տոկոսով կամ ավելի բարձր: Մյուս 16 նահանգնում հաղորդվում է վարակման դեպքերի աճ 10-50 տոկոսի սահմաններում: Աճի տվյալները ներկայացվում են նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատ:

ԱՄՆ-ում միայն մեկ նահանգն է ներկա պահին հայտնել վարակման դեպքերի 50 տոկոսով նվազման մասին՝ Կոնեկտիկուտը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ