Գլխավոր էջ Գլխավոր Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացման ֆոնին սահմանափակումների ռեժիմի խստացում է սպասվում

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացման ֆոնին սահմանափակումների ռեժիմի խստացում է սպասվում

501
0

Ադրբեջանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում․ վերլուծությունն ու մոնիթորինգը ցույց են տալիս, որ հատուկ սահմանված կարանտինային կանոններրը, սանիտարահամաճարակաբանական պահանջները չեն տալիս համապատասխան արդյունքը, հայտնում է minval.az կայքը՝ հղում տալով երկրի օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մի շարք ձեռնարկություններ, չնայած օպերատիվ շտաբի՝ ոչ մեծ թվով աշխատակիցներ ներգրավելու մասին խորհուրդներին, İcazə.e-gov.az պորտալում իրենց բոլոր աշխատակիցների կամ նրանց մեծ մասի անուններն են ներառում և այդպիսով աշխատելու թույլտվություն ստանում։

Նման կերպ են վարվում նաև մասնավոր իրավաբանական անձինք, որոնք գործունեությունը շարունակելու թույլտվություն չունեն։

Նշվում է, որ այս մոտեցումները նվազեցնում են սահմանափակումների ռեժիմի արդյունավետությունը և բնակչության առողջության համար լուրջ սպառնալիք են ստեղծում։

Այս առնչությամբ կառավարությանը կից օպերատիվ շտաբը աշխատանքի անցած անձանց թվի սահմանափակումների խստացման հարցն անհրաժեշտ է համարում, ուստի՝ պատրաստվում է համապատասխան կարևոր որոշումներ կայացնել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ