Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում արտադրվում է ախտահանող սարքեր, ի՞նչ է այն և ինչպե՞ս է աշխատում

Հայաստանում արտադրվում է ախտահանող սարքեր, ի՞նչ է այն և ինչպե՞ս է աշխատում

2653
0

Համավարակի այս օրերին աշխարհում գիտական ուժի ամբողջ կարողությունն ուղղված է կորոնավիրուսի հաղթահարման կողմ, կամ էլ, գոնե ռիսկի նվազեցմանը։ Տանից դուրս չգալուց, մինչև դիմակի՝ պարտադիր կրում, աշխատանքի ու կրթական պրոցեսի հեռավարի անցում, հարազատների՝ միմյանց տուն այցելությունների իսպառ բացակայում․ ահա համավարակի տարածման դեմ պայքարի արդյունավետ համարվող միջոցները։

Medmedia.am-ը զրուցել է Shelby ընկերության գործադիր տնօրեն Մարինա Ավետիսյանի հետ , ով նշեց, որ Shalby ՍՊԸ-ն այժմ արտադրում է ախտահանման խցիկներ, որոնք նվազեցնում են վարակի տարածումը։

«Ամբողջ աշխարհում արդեն իսկ լայն կիրառության մեջ են մտել ախտահանման խցիկները ։ Փորձը ցույց է տալիս , որ այն երկրները , որոնք նմանատիպ սարքերի լայն կիրառություն են ապահովում , էապես նվազեցրել են վարակի տարածման տեմպերը ։ Կորոնավիրուսը լուրջ հետևանքներ է թողել տնտեսության վրա , կաթվածահար են եղել գրթե բոլոր արտադրությոնները , առևտրի կենտրոններըէ՝ մասսայական վայրերի աշխատանքը խափանված է : Բոլորը ստիպված ենք եղել երկար նստել տանը ։ Սակայն այս իրավիճակը չի կարող անվերջ տևել , կյանքը պետք է ընթանա իր բնականոն հունով, և մենք պետք է շարունկենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ»,-նշեց Մարինա Ավետիսյանը։

Նա հավելեց, որ այցելելով մասսայական վայրեր ՝ մենք ակամայից դառնում ենք վարակը փոխանցող և տարածող։ Վարակը կարող է հայտնվել մեր հագուստի ,դիմակի , կոշիկների , մազերի և պայուսակի վրա ․

« Իսկ ի՞նչ անել՝ այդ դեպքում անհրաժեշտ է ամեն անգամ ամբողջությամբ ախտահանել այդ ամենը հատուկ ախտահանող միջոցներով ։ Դա բավականին ժամանակատար է և ծախսատար։ Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները նոր փուլ են մտնում , և կարիք կա նոր միջոցների և մոտեցումների: Այդ կապակցությամբ «Շելբի» ընկերությունը նախաձեռնել է աշխարհում արդեն իսկ լայն տարածում գտած ախտահանիչ սարքերի արտադրություն: Սարքն ամբողջովին նախագծվել, մշակվել և արտադրվել է մեր ընկերության ինժեներական մասնագիտացված թիմի կողմից»,-ասաց նա։

Ի դեպ՝ Վրացական Edison Tech Solutions տեխնոլոգիական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Մեր երկրին կտրամադրվի 5 ախտահանման խցիկ: Սակայն այսօր մենք ունենք օգտվելու տեղական արտադրանքից։ Ի դեպ՝ սարքը անվտանգ է երեխաների, տարեցների , սովորական մարդկանց և կենդանիների համար, չունի հոտ և չի առաջացնում հետքեր։ Ուսումնասիրելով կորոնավիրուսի դեմ պայքարող երկրների փորձը` սարքը բավականին արդյունավետ է աշխատում արդեն Ռուսաստանի Դաշնությունում , Դուբայում , Ղազախստանում , Սինգապուրում և Վիետնամում , իսկ այնտեղ արդեն իսկ դանդաղել են վարակի տարածման տեմպերը :

« Սարքն իրենից ներկայացնում է ախտահանիչ մուտք , որի միջով անցնելու ընթացքում մարդը ամբողջությամբ ախտահանվում է: Այն աշխատում է լրիվ անհպում տարբերակով: Օգտագործվող ախտահանիչ նյութը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին և ունի ԵԱՏՄ սերտիֆիկատ ,ինչպես նաև հավատարմագրված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից : Սարքը նախատեսված է օգտագործման , ինչպես մարդկային կուտակումներով ցուցված տարածքներում , այնպես էլ ՝ ցանկացած վայրում , որտեղ իրականացվում է քաղաքացիների սպասարկում ՝ բանկեր , ուսումնական հաստատություններ , առևտրի կենտրոններ, պետական գերատեսչություններ, հյուրանոցներ, ռեստորաններ , մարզասրահներ և այլն: Հայաստանում արդեն իսկ սկվել է մեծ հետաքրքրվածություն և մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ , բանկեր , ատամնաբուժարաններ , կրթական կենտրոններ , արտադրամասեր պատվիրել են այս սարքը ։ Դպրոցները և մանկապարտեզները նույնպես հետաքրքրված են այս սարքով։ Սարքի արժեքը 590 000 ՀՀ դրամ է։  Ի դեպ հեղուկի ընտրության մեջ ազատ են հաճախորդները»,-սահմանափակեց նա։

Ի դեպ, Տիրանայում կորոնավիրուսի պատճառով ևս ախտահանման համար նախատեսված հատուկ խցիկներ են տեղադրում։

Այս մասին հաղորդել է Ալբանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Էրիոն Վելիայն իր ֆեյսբուքյան էջում։

«Վաղվանից մենք պիլոտային ռեժիմով մեկնարկում ենք ախտահանիչ խցիկների ցանցը քաղաքի առավել մարդաշատ վայրերում»,- գրել էր Վելիայը։

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ